«Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են ամիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
Երբ խոսվում է, որ Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինչդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն էր: Նա թերևս հատուցել է այդ միջոցների վատ կառավարման համար, ապա և կյանքով հատուցել դրա դիմաց:
Աղվան Հովսեփյանը սպանություն, ապա ինքնասպանություն սցենարի լավ բեմադրիչ է, ինչը փայլուն կերպով դրսևորվեց 1998թ. նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի և տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանի սպանությունների դեպքում:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արամ Կարապետյանը նախ սպանել էր գլխավոր դատախազին, ապա ինքնասպանություն գործել: Ըստ դատախազության գրանցամատյանների՝ միակ մարդը, ով մուտք էր գործել գլխավոր դատախազի մոտ ու դուրս չէր եկել՝ Աղվան Հովսեփյանն էր»: