Պարզվում է՝ առավոտյան մեկ բաժակ սուրճի բացակայության հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունները օրգանիզմի վրա բավականին լուրջ են:Մարդկանց հսկայական մի մասը իր օրը սկսում է մի բաժակ սուրճով: Սակայն եթե մարդը ցանկանում է հրաժարվել այս սովորությունից, ապա տառապում է իր կենսակերպի փոփոխության պատճառով: Նրա մարմինը ենթարկվում է քիմիական փոփոխությունների: Կողմնակի ազդեցությունները կարող են լինել բավականին նկատելի եւ սուր:
Կոֆեինից հրաժարվելու դեպքում ամենատարածված ախտանշաններից մի քանիսը՝ թուլության զգացում, ֆիզիկական պասիվություն, նոր իմացությունների ձգտման բացակայություն: Դա պայմանավորված է նրանով, որ օրվա ընթացքում կոֆեինը կարևոր դեր է խաղում էներգետիկ նյութափոխանակության ժամանակ՝ բարձրացնելուվ շարժիչ ֆունկցիան:
Սակայն ախտանշանները այս շրջանակներից դուրս են գալիս: Գլխացավերն ու արյան ցածր ճնշումը հանդիսանում են ամենատարածված ու հեշտ ախտորոշվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են կոֆեինից հրաժարվելուն:
Սակայն խնդիրները սրանով չեն ավարտվում: Որոշ ծայրահեղ դեպքերում մարդիկ ենթարկվում են այնպիսի սիմպտոմների, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, մկանային ցավերը և մկանային կարծրությունը:
Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ը բացահայտել են, որ օրգանիզմը կարող է ենթարկվել կոֆեինից հրաժարվելու պատճառով առաջացող որոշակի ախտանշանների, եթե անգամ նա օգտագործել է օրական ոչ նշանակալի քանակության՝ 100 մգ սուրճ: Սուրճի միջին չափաբաժինը պարունակում է 95-165մգ կոֆեին: FDA –ն խորհուրդ է տալիս չօգտագործել 400 մգ-ից ավելի կոֆեին:
Կոֆեինից հրաժարվելու ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վերջին ընդունումից 12-24 ժամ հետո, իսկ պիկը սկսվում է 20-51 ժամ անց և կարող է տևել 2 օրից մինչև 9 օր: