Խոյ: Այսօր վերլուծական միտք կունենաք ու կկարողանաք լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները։ Այսօր ամեն բան կարող եք հաղթահարել։ Օրվա ընթացքում չափազանց ինքնավստահ կլինեք ու կգրավեք մարդկանց ուշադրությունը։

Ցուլ: Ձեր մտերիմները ձեր կարիքն ունեն, այդ պատճառով էլ պետք է ցույց տաք նրանց, որ պատրաստ եք հոգ տանել նրանց մասին։ Օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ։ Փորձեք ավելի ուշադիր լինել նրանց նկատմամբ ու տոն դարձնել այս օրը։

Երկվորյակ: Այսօր շատ համառ կլինեք ու կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Կարևոր չէ, թե ինչ եք մտածել՝ գրավել ինչ-որ մեկի ուշադրությունն ու սիրտը, թե ինչ-որ շահութաբեր գործ սկսել, կարևորն այն է, որ այսօր ամեն բան կհաջողվի։

Առյուծ: Այսօր պետք է ամեն կերպ փորձեք տնտեսել։ Մի գնեք այն, ինչ մեկ այլ տեղում ավելի մատչելի է։ Սկսեք խնայել ձեր գումարը, քանի որ անիմաստ ծախսերը կարող են վատ հետևանքներ ունենալ ձեզ համար։

Խեցգետին: Այսօր հետաքրքիր իրադարձություններով լի օր է։ Օրվա առաջին կեսը ձանձրալի կլինի, սակայն շատ արագ կմոռանաք ձանձրույթի մասին, երբ հանդիպեք ընկերներին։ Այսօր լավ ժամանակ անցկացնելու և զվարճանալու օր է։

Կույս: Այսօր ձանձրալի ու հանգիստ օր կլինի և պետք չէ փորձել փոխել դա։ Պարզապես զբաղվեք ձեզ համար սովորական գործերով ու մի լարվեք։ Այսօր կարող եք հանգստանալ ու լիցքաթափվել։

Կշեռք: Այսօր ամբողջ օրն արվեստի մասին կմտածեք։ Հնարավոր է, որ փորձեք նկարել կամ երգել։ Կարևոր չէ, թե ինչպես է ստացվում, կարևոր է միայն, որ փորձեք արտահայտել ինքներդ ձեզ։ Ուշադրություն մի դարձրեք մարդկանց կարծիքներին ու արեք այն, ինչ ցանկանում եք։

Կարիճ: Այսօր տարված կլինեք ձեր աշխատանքով, սակայն պետք է համոզվեք, որ ոչ ոքի չեք խանգարում։ Հնարավոր է, որ ձեր արարքները տհաճություն կամ անհարմարություն պատճառեն մարդկանց, այնպես որ, հետևեք ինքներդ ձեզ։

Աղեղնավոր: Այսօր զվարճալի օր կլինի, սակայն դուք այնքան էլ չեք հասկանա, թե ինչն է բարձրացնում ձեր տրամադրությունը։ Դրական լիցքերը թույլ չեն տա տխրել, իսկ շրջապատի մարդկանց բարձր տրամադրությունն էլ ավելի դրական կդարձնի այս օրը։

Այծեղջյուր: Այսօր ձեր մտերիմ ընկերներից մեկը խորհրդի կարիք կունենա, սակայն կամաչի այդ մասին խոսել ձեզ հետ։ Փորձեք ավելի ուշադիր լինել ընկերների նկատմամբ, որպեսզի կարողանաք աջակցել ու օգնել նրանց այն ժամանակ, երբ նրանք ունեն դրա կարիքը։

Ջրհոս:  Այսօր դուք գլխավորի դերում կլինեք նույնիսկ այն դեպքում, եթե չցանկանաք դա։ Պետք է կարողանաք ամեն կերպ կարգավորել ու կայուն պահել իրավիճակը, քանի որ այսօր ձեզնից շատ բան է կախված։ Մի լարվեք ու արեք այն, ինչ ամենից լավ եք կարողանում։

Ձկներ։ Այսօր խնդիրներ կունենաք իրավապահ մարմինների հետ։ Հնարավոր է, որ ինչ-որ խախտում անեք, որի համար պատասխանատվության ենթարկվեք։ Փորձեք չվիճել ու խուսափել ավելորդ խնդիրներից։

loading...