Սա շատ համել գազարով աղցան է:Այն հարմար է և’ ամենօրյա և’ տոնական սեղանի համար:

Կորական գազարը շատ արագ է պատրաստվում,կարևորը`ճիշտ կատարել պատրաստման հերթականությունը:Այդ ժամանակ դուք կհամոզվեք,որ այս աղցանն ամենահամեղ աղցանն է:

Բաղադրատոմս

  • 1 կգ. գազար
  • 1 թ.գ. աղ
  • դանակի ծայրով աղացած կարմիր պղպեղ
  • մի պտղունց համեմ
  • 0,5 բաժակ արևածաղկի ձեթ
  • 4 մեծ կտոր սխտոր
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • կես լիմոն

Պատրաստման եղանակ

  1. Լվանալ,մաքրել գազարը, բարակ մանրացնել գազարը:
  2. Լցնել գազարը խորը տարայի մեջ, թողնել 3-4 ժամ:
  3. Հետո գազարի կենտրոնում անցք բացել,ավելացնել աղ և պղպեղ,չխառնել:
  4. Թավայի մեջ լցնել արևածաղկի ձեթ, եփել այնքան,մինչև փոքր-ինչ գոլորշի առաջանա:
  5. Լցանել տաք ձեթը  գազարի մեջտեղի անցքում և խառնել:
  6. Փակել կափարիչով և թողնել 10 րոպե:
  7. Հետո բացել կափարիչը և կրկին խառնել:
  8. Ավելացնել մեկ պտղունց աղացած համեմ,սոյայի սոուս, թարմ քամաց լիմոնի հյութ, սխտոր և կրկին խառնել:
  9. Կարելի է միանգամից համտեսել,կարելի է սպասել 10-15 րոպե :

Արդյունքում կստացվի շատ համեղ աղցան,իսկ աղցանի հոտը իսկապես կգերի ձեզ:

Նյութը` հրապարակման պատրաստեց Haytimes.ru -ն

loading...