«Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային:
Նմուշառվել էին գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներից աղցաններ։

Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն։

Հորդորում եմ բոլոր սպառողներին ձեռք չբերել պատրաստի աղցաններ․ բարդություն է, բայց ճիշտ է պատրաստել բնակարանում։

Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ։Հորդոր լիազոր մարմնին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, վերացնել խնդիրներն ու պարզել խայտառակ պատկերի պատճառները։

Հաղորդումն ավարտվեց «Պետությունը կարևորում է բիզնես շահն ավելի, քան օրենքն է» մտքով։

Պետք է տարանջատել պետական վերահսկողությունն ու աջակցությունը։
Վերահսկող մարմինը պարտավոր է համապատասխան առաջարկությունների ու գործողությունների հաջորդականություն առաջարկել՝ խնդիրներին լուծում տալու համար, հետո նոր «բիզնեսի շահի պաշտպանները» թող բերեն իրենց հակափաստարկները, իսկ եթե առաջարկներ չեն եղել, նշանակում է՝ վերահսկողը հենց ինքն է մարդու առողջությունից ավելի կարևորել բիզնես շահը։

Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով։ Պե՞տք է օրենքի փոփոխություն, թող առաջարկեին, չե՞ն արել, թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։

Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն «մեղավորները»։

Նյութի աղբյուր՝ facebook.com/babken.pipoyan

loading...