«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի պատրաստվում քննարկել դերասան Հովհաննես Ազոյանի՝ կուսակցությանն անդամակցելու դիմումը։
Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը, ՔՊ վարչության նիստը կայանալու է այս շաբաթվա ընթացքում, բայց ֆիքսված օր չկա։
Ըստ նրա՝ Ազոյանի հայտը դեռևս չի քննարկվել, և որևէ որոշում չկա, անգամ պարզ չի, թե երբ է քննարկվելու։
Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը նշել էր, որ որոշել է քաղաքականություն մտնել և շատ լուրջ նպատակներ ունի, մասնավորապես՝ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր՝ իր «տեսակով ու ներկայությամբ գունավորելու համար Ազգային ժողովը»:«Առաջիկա վարչության նիստում առնվազն օրակարգում նման հարց չկա»,- ասաց Կոստանյանը։
Աղբյուր՝ 168.am
loading...