Կար ժամանակ, երբ տնային պայմաններում պանիր և կաթնաշոռ պատրաստելը բավականին հեշտ և սովորական դարձած գործընթաց էր տնային տնտեսուհիների համար։

Նույնը չենք կարող ասել այսօրվա մասին, քանի որ պանիր պատրաստելու համար շատ ժամանակ է հարկավոր, ինչն այժմ գրեթե անհնար է։

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ տնային պայմաններում պատրաստված պանիրն ավելի համեղ և ամենակարևորը՝ վնասակար նյութերից զերծ է, կարծում ենք, որ կարելի է փորձել։

Այսպիսով՝ պատրաստման համար անհրաժեշտ է՝ Կաթնաշոռ – 1կգ, Կարագ – 75 գր, Սերուցք կամ թթվասեր – 200գր, Ձու – 1 հատ, Աղ, չաման

Պատրաստման եղանակը՝ Կաթնաշոռը հարկավոր է լցնել տարայի մեջ, կափարիչով փակել և 3-4 օր թողնել մութ տեղում. 3-4 օր հետո կաթնաշոռը յուրահատուկ համ է ստանում։ Այնուհետև ստացված զանգվածը պետք է մանրացնել մսաղացի միջով, խառնել թթվասերով, չամանով և աղով։

Հաջորդիվ կաթսայի մեջ հարկավոր է լցնել կարագն ու դնել այն գազօջախին, կաթնաշոռը լցնել կաթսայի մեջ և եփել՝ չմոռանալով խառնելու և միատարր զանգված ստանալու մասին։

Ամենավերջում հարկավոր է նաև ավելացնել հարած ձուն և ևս մեկ անգամ խառնել և տաքացնել ստացված զանգվածը։ Պանիրը պատրաստ է, մնում է միայն թողնել, որ այն զովանա։

Աղբյուր

loading...