Քնջութի և մեղրի խառնուրդը կալցիումի, երկաթի, մագնեզիումի, մանգանի, օմեգա 3 և 6 ճարպային թթուների մեծ աղբյուր է։ Այս խառնուրդը յուրաքանչյուրը պետք է օգտագործի։
Բացի հիանալի համին, այն բուժում է բազմաթիվ հիվանդություններ։ Քնջութը վիտամինների և հանքային նյութերի իդեալական աղբյուր է, որը պարունակում է երկաթ, մագնեզիում, կալցիում, մանգան, պղինձ, ֆոսֆոր, օմեգա 3 և 6 ճարպային թթուներ, E, A և B խմբի վիտամիններ։
Մեղրի և քնջութի խառնուրդը ամինաթթուների հիանալի աղբյուր է, որը ներկայումս համարվում է ամենաառողջարար սնունդը։
Այս ողջ վիտամինային առավելությունները օրգանիզմին փոխանցելու լավագույն ժամանակը առավոտյան է՝ դատարկ ստամոքսին։ Այն ամրացնում է իմունային համակարգը, օգնում է փորկապության դեպքում։
Այն նաև նվազեցնում է քաղցր ուտելու ցանկությունը, օգնում է ստամոքսի, գաստրիտի, խոցերի դեպքում։ Մեղր-քնջութ խառնուրդը նաև ամրացնում է ոսկրածուծը, խթանում է մտավոր գործունեությունը, բարձրացնում ֆիզիկական ակտիվությունը, փայլ և գեղեցկություն պարգևում մաշկին և մազերին։
Ինչպես պատրաստել մեղր-քնջութ խառնուրդը
1 ճաշի գդալ մեղրին ավելացնել 1 ճաշի գդալ քնջութի սերմ կամ թարմ աղացած քնջութ և խառնել, որպեսզի ստացվի հալվայի նման համասեռ խառնուրդ։
Այս քանակությամբ խառնուրդը շատ սննդարար է։ Այն պարունակում է 155 կալորիա, 8 գրամ ճարպ, 21 գրամ ածխաջրեր, 1 գրամ մանրաթել, 3 գրամ սպիտակուց։ Այն կարելի է ուտել հենց այդպես կամ քսել 1 կտոր հացի վրա և նոր ուտել՝ առավոտյան։