Այս օրերին հանրության կարծիքը շատ բևեռացած է։ Մեծ մասը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, լավ է անում, իսկ մի հատվածն էլ քննադատում է Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որը, իհարկե, չի նշանակում, թե վերջինս չի շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, սակայն մենք որոշեցինք վարչապետի հրաժարականից հետո փորձել հասկանալ, թե ի՞նչ արեց այս ընթացքում Փաշինյանը հասարակության համար։

1. Համախմբեց հասարակությանը,

2. Ապացուցեց, որ հնարավոր է իշխանափոխություն կամ հեղափոխություն՝ առանց զոհերի,

3. Հասկանալի դարձրեց, որ լավ լիդեր ունենալու դեպքում ժողովուրդի ձայնը  կարող է որոշիչ լինել, 

հաջորդ քայլերն արդեն եղան Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո.

4. Վերացրեց ներկրման մենաշնորհները, 

5. Անպատժելիներին հասկացրեց, որ Հայաստանում այլևս անպատժելի մարդիկ չկան,

6. Ապացուցեց, որ հնարավոր է անցկացնել ազատ և արդար ընտրություններ՝ առանց լուրջ ընտրախախտումների և ընտրակաշառքի։

Սրանք Նիկոլ Փաշինյանի կարևոր քայլերից հիմնականներն էին։ Հուսանք, որ այս կարևոր բարեփոխումներն այլևս անշրջելի են։ Օրինակ՝ բանան (և ոչ միայն) կարող են ներկրել բոլոր ցանկացողները , այլևս օլիգարխների «մանկլավիկները» այլակարծության համար փողոց դուրս եկած մարդկանց չեն ծեծի ու մնա անպատիժ, և որ ամենակարևորն է՝ այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները չեն կեղծվի։

Իսկ Նիկոլ Փաշինյանին քննադատողներին պետք է մաղթել բեղմնավոր աշխատանք, քանի որ ազնիվ քննադատությունը շատ կարևոր է իշխանությունների համար։

Աղբյուր՝ Politik.am

loading...