Երկվորյակներ: Կին Երկվորյակները բավական անկախ են, գնահատում են ազատության իրավունքը, անձնական տարածությունն ու ակտիվ սոցիալական կյանքը: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն իրենց լավ չեն զգում հարաբերություններում, որոնցում վերահսկողությունը չափից շատ է, որոնցում կապում են իրենց թևերը: Երկվորյակները գերում են իրենց թեթևությամբ, անխանխատեսելիությամբ:
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները ցանկանում են ազատ լինել, քանի որ չեն ընդունում որևէ սահմանափակում իրենց կյանքում: Ջրհոսները յուրօրինակ են, անկախ, միշտ վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում, կախված չեն մյուսների կարծիքից: Կարողանում են ընդունել մարդկանց յուրահատկությունը, նրանցից նմանատիպ վերաբերմունք են սպասում:
Խոյ: Թեև կին Խոյերը բարձր են գնահատում ընտանիքն ու սիրելիին, ինքնաբավ են, անկախ: Խոյերը փորձում են առավելագույնս ինքնադրսևորվել աշխատանքում, հասնել իրենց առջև դրված նպատակներին, ապրում են հագեցած կյանքով:
Աղեղնավոր: Կին Աղեղնավորները սիրում են հետազոտել, ճանաչել աշխարհը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում մեծ սահմանափակումներ, այդ պատճառով զուգընկերը երբեք չի կարող ասել, թե մինչև վերջ գրավել է նրա սիրտը: Աղեղնավորները մեծ պոտենցիալ ունեն, հաճախ անկախ են նաև ֆինանսական առումով:
Առյուծ: Կին Առյուծներն ինքնաբավ են, տաղանդավոր, կարողանում են հասնել իրենց նպատակներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, անկախ են, ինքնուրույն: Իրենց ինքնավստահությամբ խելքահան են անում տղամարդկանց:
Աղբյուր՝ Blognews.am