Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սոխն օժտված է հսկայական  քանակության օգտակար տարրերով: Նրանում պարունակվող ֆոսֆորական թթվի շնորհիվ այն ունակ է ոչնչացնել բակտերիաները, մաքրել մաշկը և անգամ արյունը:  Սակայն քչերը գիտեն, որ սոխը շատ արդյունավետ կերպով բուժում է վահանաձև գեղձը:

Ինչպես օգտագործել սոխը

Այս պրոցեդուրայի համար ձեզ անհրաժեշտ կլինի կարմիր սոխ: Քնելուց առաջ վերցրեք սոխը  և մեջտեղից կիսեք այն: Դուք կտեսնեք, կտրված հատվածում սոխի հյութը: Վերցրեք սոխի կեսը և թեթև շրջանաձև շարժումներով մերսեք վահանաձև գեղձի հատվածը:

Մերսելուց հետո պարանոցին մնացած սոխի հյութը ոչ մի դեպքում մի լվացեք: Գիշերվա ընթացքում այն կվերականգնի վահանաձև գեղձի ֆունկցիան:

Դուք կարող եք նաև մի կտոր սոխ դնել գուլպաների մեջ. այն բարենպաստ ազդեցություն կունենա ձեր ընդհանուր առողջության վրա:

Սոխի բուժական հատկությունները

  • Մաքրում է արյունը
  • Սպանում է պաթոգեն և վնասակար բակտերիաները
  • Մաքրում է օդը

Զգուշացում.  Այս միջոցի օգտագործումից առաջ խորհրդակցեք բժշկի հետ, համոզվեք, որ այն չի վնասի ձեր առողջությունը և սոխի արտաքին կիրառումը ձեզ մոտ  չի առաջացնի ալերգիկ ռեակցիա:

loading...