Ձմռանը արևի, վիտամինների պակասի և մշտական ցրտի պատճառով մեր իմունիտետը թուլանում է։ Եվ անգամ եթե տաք եք հագնվում, միևնույն է ոչ ոք ապահովագրված չէ գրիպով կամ մրսածությամբ հիվանդանալուց։
Առաջին հերթին վիրուսները անցնում են օրգանիզմ շնչառական ճանապարհով` առաջացնելով հազ, կոկորդի բորբոքում և բրոնխիտ։ Առողջանալը այս դեպքում տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, դրա համար էլ հարկավոր է միանգամից սկսել առողջանալու համար բոլոր քայլերը ձեռնարկել։
Նկատե՞լ եք բրոնխիտի առաջին նշանները, ուրեմն միանգամից պատրաստեք այս ժողովրդական միջոցը, որը օգտագործել են մեր նախապապերը։ Այն համարվում է ամենալավագույներից։
Բաղադրիչներ՝
- 1 թեյի գդալ կարագ,
- 1 թեյի գդալ մեղր,
- 0,25 թեյի գդալ սննդի սոդա,
- 1 դեղնուց
- 250 մլ․ կաթ
Պատրաստումը՝
Եռացրեք կաթը և սառեցրեք այն։
Ավելացրեք կարագ (կարելի է փոխարինել կակաոյի յուղով) և մեղր։ Լավ խառնեք։ Այնուհետև ավելացրեք սոդան, ձվի դեղնուցը և ևս մեկ անգամ լավ խառնեք։
եծահասակները ըստ ցանկության կարող են ավելացնել նաև 1 թեյի գդալ կոնյակ։
Խմեք այս դեղամիջոցը 5 օր քնելուց առաջ։ Առաջին արդյունքները դուք արդեն կզգաք հաջորդ առավոտ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Աղբյուր՝ Armpost