Արմավը (խուրմա) բժիշկները խորհուրդ են տալիս ավելորդ քաշի դեմ պայքարողներին։ Հակառակ այն հանգամանքին, որ արմավը քաղցր է, այդուհանդերձ քիչ կալորիաներ է պարունակում։ Արմավի չիրն օգտագործում են իբրև «վալոկարդինի» փոխարինիչ՝  հիպերտոնիկ  հիվանդությունների բուժման ժամանակ։ Ամեն օր 2-3 հատ  արմավը անչափ նպաստավոր կանդրադառնա ձեր առողջությանը։ Հատկապես օգտակար է ստամոքսաաղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։

 

Լուծի դեպքում արմավի  6 հասած պտուղ կտրտեք, 3 բաժակ եռացրած ջուր լցրեք, բերանը փակեք ու կես ժամ պահեք։ Հովացնելուց հետո 2-4 ժամը մեկ մեկական բաժակ խմեք, և փորլուծությունը կանցնի։


Արմավը որպես կանխարգելիչ է ծառայում ուռուցքաբանության, թոքերի հիվանդությունների ու  երիկամներում քարեր գոյանալու դեպքում։ Հիանալի միզամուղ և տոնուսը բարձրացնող  միջոց է։ Խորհուրդ է տվում օգտագործել նաև նյարդային խանգարումների և առհասարակ՝  վատ տրամադրության դեպքում։ Բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա ու թույլ չի տալիս, որ ձեր օրգանիզմը  ժամանակից  շուտ ծերանա։ Արմավի սիրահարները հաճախ զարմացննում են իրենց երկարակեցությամբ։Նախաճաշին արմավ կերեք ու կզարմանաք ձեր աշխատունակության վրա

Արմավի կոթուկները կիրառում են գիշերամիզության և տարիքով պայմանավորված անմիզապահության դեպքերում։  Արմավի 1 ճաշի գդալ մանրացված կոթուկների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, եփեք 10 րոպե, բերանը փակեք ու 1 ժամ պահեք։ Ընդունեք օրական 1/3 բաժակ՝ օրը 2 անգամ։  Շաքարախտի դեպքում արմավը չարաշահել չի կարելի։

Արմավի բաղադրությունը

Արմավի պտուղները բավական բարձր սննդային արժեք ունեն՝ հիմնականում գլյուկոզայի (խաղողաշաքար) և սախարոզայի (բուսաշաքար) շնորհիվ։ Արմավը հարուստ է նաև С վիտամինով, ինչպես նաև А (բետա-կարոտին) պրովիտամինով, խնձորաթթվով և կիտրոնաթթվով, երկաթով, կալցիումով, պղնձով, մանգանով և կալիումով։ Արմավի խակ պտղում տանինի բարձր պարունակությունը պտղին տտիպ համ է հաղորդում, որը նվազում է՝ հասունացմանը զուգընթաց։ Արմավի  պտղի տտպահամը վերացնելու համար կարելի է սառեցնել։ Սառույցը հալեցնելուց հետո տտպահամն անհետանում է։

Արմավի կալորիականությունը

Արմավը ցածր կալորիականություն ունեցող մթերք է․ 100 գրամ արմավը պարունակում է միջինը 66 կկալ՝ կախված տեսակից և հասունությունից։

Եվս մի քիչ՝ արմավի օգուտի ու վնասի մասին

Արմավը տոնուսը բարձրացնող հատկություններ ունի։ Բարձրացնում է ախորժակը, նպաստում աշխատունակությանը, հանգստացնում է նյարդային համակարգը։ Աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարում արմավը գերազանցում է խնձորին, և հակաօքսիդանտների պարունակությամբ ավելի բարձր է։ Ու թեև խնձորը հարուստ է պղնձով ու ցինկով, արմավը խնձորին գերազանցում է նատրիումի, կալիումի, մագնիումի, կալցիումի և երկաթի պարունակությամբ։ Մանրէասպան հատկություններ ունի՝ աղիքների ցուպիկավոր մակաբույծների և ստաֆիլակոկի նկատմամբ։ Գլյուկոզայի և ֆրուկտոզայի հարուստ պարունակության շնորհիվ առողջացնում է սիրտ-անոթային համակարգը, սնում սրտամկանն ու դրանով հանդերձ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ չի գերազանցում բնականոն սահմանը։ Շաքարախտով հիվանդները պետք է չափավոր քանակով արմավ ուտեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

loading...