Մազերը շատ կարևոր են կանանց համար, քանի որ մեծ դեր են խաղում նրանց արտաքինի և լավ տեսքի համար։  Մազերի խնամքն այնքան էլ հեշտ չի, ու հաշվի առնելով, որ  ամեն մի մազ էսթետիկ դեր ունի, շատ նուրբ խնամք է պահանջում։  Էլեկտրական վարսահարդարիչները, ինչպես նաև բազմազան  քիմիական միջոցները, որոնք օգտագործում են մազերը խնամելու համար,  բացասաբար են ազդում դրանց վրա։

Ահա թե ինչու է Bestinfo.am-ը որոշել այսօր ձեզ ներկայացնել բնական միջոց, որը կվերադարձնի ձեր մազերի ուժն ու գեղեցկությունը։

Այս ինքնաշեն միջոցը, ինչպես արդեն ապացուցված է, վերականգնում է բոլոր կորցրած սնուցող նյութերը, ամրացնում արմատները՝ վերադարձնելով փայլը, ինչպես նաև ապահովում է մազերի կորստից։


Անհրաժեշտ էՄեղրի և դարչինի հիմքով այս դիմակը նման չէ խանութներում վաճառվող մազահարդարման միջոցներին։  Դիմակի մաս կազմող 2 բաղադրամասերն էլ նպաստավոր են մազերի և գլխամաշկի համար։  Ու 2-ն էլ կարելի է շատ հեշտ գտնել, և աստղաբաշխական գումար չեք ծախսի դիմակը պատրաստելու համար։ Դիմակն օգտակար է բոլոր տիպի մազերի համար (յուղոտ, չոր, հարթ կամ ալիքաձև)։

  • 1 թ․ գդ․ դարչին
  • Կես բաժակ ձիթապտղի յուղ
  • 1 թ․ գդ․ մեղր

 

Պատրաստումը

Կես բաժակ ձիթապտղի յուղը լցրեք փոքր կաթսայի մեջ և տաքացրեք։

Հենց յուղը բավականաչափ տաքանա, վերցրեք կրակից ու արագ լցրեք ամանի մեջ։

Ավելացրեք մեղրը և դարչինը։

Բոլորը լավ խառնեք, մինչև համասեռ զանգված դառնալը։

 

Օգտագործումը

Նախապես մազերը սանրելով՝ դիմակը  գլխի մաշկին քսեք վրձինով սկսելով մազերի ծայրից՝ մինչև մազերի վերևի մասը։  Մազերին թողեք 15 րոպե։

Այնուհետև լվացեք փափուկ շամպունով և օգտագործեք ձեր սովորական կոնդիցիոները։

Դիմակն օգտագործեք մի շաբաթ՝ ամեն օր, և կնկատեք արդյունքը։

Ձեր մազերը ձեռք կբերեն նախնական փայլը և առավել առողջ տեսք կունենան։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

loading...