Բաղադրիչներ.
- 1 կգ գազար
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 2 ճաշի գդալ 9%-անոց քացախ
- 1 թեյի գալ աղ
- 70 գ. բուսայուղ
- Աղացած կարմիր պղպեղ
- 4-6 պճեղ սխտոր
- Համեմի սերմ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Ավելացնել շաքարավազը և աղը, լցնել քացախը և լավ խառնել ձեռքերով 3 րոպեից ոչ պակաս, որպեսզի գազարի հյութը արտազատվի:Գազարը մաքրել և անցկացնել հատուկ այս ուտեսի համար նախատեսված քերիչով, որպեսզի ստացվեն երկար բարակ ձողիկներ, և որքան երկար, այնքան լավ:
Թողնել 15 րոպե, որպեսզի հյութը ներծծվի, այնուհետև ավելացնել կարմիր պղպեղը և կրկին խառնել ձեռքերով:
Բուսայուղը տաքացնել, սակայն չեռացնել, և լցնել աղցանի վրա ու լավ խառնել:
Ավելացնել ճզմած սխտորը, կրկին լավ խառնել և ծածկել կափարիչով ու թողնել 10-15 րոպե:
Այնուհետև ավելացնել համեմի մանրացված սերմեր: Թողնել սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ, այնուհետև դնել սառնարանը 3-4 ժամ:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն
loading...