Ինչպես գիտենք, ամբողջ աշխարհով մեկ սփռված է ազգությամբ հայ ժողովուրդը, ովքեր տարբեր վայրերում վայելում են հասարակության համակրանքը, այս անգամ նոր բացահայտում է արվել, որտեղ առաջին տիկինը ազգությամբ գեղեցկուհի հայուհի է:
Օրեր առաջ հայտնի դարձավ Բաշկորտոստանի Հանրապետության նոր նախագահի անունը՝ Ռադի Խաբիրով, ում կինը ազգությամբ հայուհի է։
Այս գեղեցկուհի հայուհին Կարինե Ավետիսյան է, ում մասին ներկայացնում ենք ստորև։
Բաշկիրիայի 54-ամյա նախագահ Ռադի Խաբիրովը 2017 թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը։ Իսկ Կարինեն նրա երկրորդ կինն է։ Ռադի Խաբիրովը առաջին կնոջից երկու դուստր ունի։
36-ամյա Կարինեն ծնունդով Ադիգեյից է։ 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը՝ մասնագիտությամբ բժիշկ-ատամնաբույժ և նկարչուհի։
Կարինեն ևս նախկինում ամուսնացած է եղել և իր նախկին ամուսնությունից որդի ունի, իսկ 2017 թ. նա իր երկրորդ ամուսնուն՝ Բաշկիրիայի նախագահին, որդի պարգևեց, ում անվանել են Ֆարիտ։