Շատ մարդիկ ունեն հիշողության հետ կապված խնդիրներ։ Ժամանակակից կյանքում մենք ստանում ենք շատ տեղեկատվություն և շատ քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար։

Եվ որպես հոգնածության հետևանք ի հայտ են գալիս մոռացկոտության նշաններ, տեղեկատվությունը հիշելու դժվարություններ և նվազում է կենտրոնացումը։

Առաջին քայլը ուղեղի աշխատանքը լավացնելու համար՝ հանգիստն է։ Ընդմիջեք աշխատանքի ժամանակ լսելով երաժշտություն, գիրք կարդալով կամ պարզապես քայլեք։

2-րդ քայլը համարվում է սննդակարգը, որը պետք է հարուստ լինի օգտակար նյութերով։ Փորձեք ձեր սննդակարգ մտցնել ընկույզը,  կանաչիների սերմերը և տերևները։

Այսօր առաջարկում ենք  ձեզ մի հրաշալի միջոց, որը կօգնի ակտիվացնել ուղեղի աշխատանքը, լավացնել հիշողությունը և կանգնեցնել ուղեղի ծերացման բնական գործընթացը։

Այն պարունակում է պարզ բաղադրիչներ, որոնք հասանելի են բոլորին և թանկ չարժեն։

Այդ բաղադրիչները հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են ուղեղի համար։ Դրանք ունակ են թարմացնել հիշողությունը։

 

Բաղադրիչներ՝

  • 1 հասած փոքր բանան,
  • 1 խնձոր,
  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
  • 1 բաժակ մաքուր ջուր,
  • 1 ճաշի գդալ քունջութ,
  • 5 մաքրած հունական ընկույզ,
  • 2 հատ, 500 մգ․ գարեջրի խմորիչ հաբեր (գնել դեղատնից, օգտագործումից առաջ մանրացնել մինչև փոշիանալը)։

Պատրաստումը՝

Դրեք բլենդերի մեջ քունջութը, վարսակի փաթիլներ, ընկույզը և մանրացրեք, այնուհետև ավելացրեք ջուր և նորից լավ խառնեք։ Այդ ամենից հետո ավելացրեք մնացած բաղադրիչները և նորից խառնեք այնքան մինչև չստանաք միատարր զանգված։

Ավելի լավ արդյունքների համար ավելացրեք մի փոքր չամիչ, 3 արմավ և մեղր՝ ըստ ճաշակի։

Խորհուրդ է տրվում օգտագործել 1-2 անգամ օրվա ընթացքում, սնունդի օգտագործման միջակայքում՝ մեկ ամիս շարունակ։ Ցանկալի է կրկնել այս բուժման կուրսը տարեկան 4-5 անգամ։

loading...