Մեր տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:

Նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:

Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր:


Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսին ԱԱԾ-ն Շմայսի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Ինչից հետո Շմայսը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել:Մեզ առայժմ ճշտել չհաջողվեց, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով:

Աղբյուր՝ Armtimes.com

loading...