Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը հայտարարում է, որ կողմ չէ Ընտրական օրենսգրքի հրատապ փոփոխությանը:
Քիչ առաջ խորհրդարանը չհաստատեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները առաջին ընթերցումից հետո 72 ժամվա ընթացքում անցկացնելու կառավարության նախաձեռնությունը․ կողմ քվեարկեց 44, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Այդպիսով, երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:
Նախագծի ընդունվելու համար անհրաժեշտ են առնվազն 63 պատգամավորների կողմ ձայներ, ԱԺ նիստում առավոտյան գրանցվել էր 53 պատգամավոր:
Աղբյուր՝ Azatutyun.am
loading...