Հոկտեմբերի 23-ի երեկոյան լրանում է վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը, և հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն օրենքի ուժով պետք է արտահերթ նիստ գումարի: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստ պետք է հրավիրվի ցակացած դեպքում:

“Մնացած ձևակերպումները ես այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իմ արտահայտած դիրքորոշմամբ կանխորոշեմ ինչ-որ դիրքորոշում: Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի քվեարկության եզրույթի մեկնաբանությանը: Ի վերջո, սրա մասին տեղեկացված են կառավարության տարբեր ներկայացուցիչներ, ասել են, որ կհանգեն եզրակացության: Եթե եզրակացության կհանգեն և այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջինը կլինի այն, որ որոշեն Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն, նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, երբ պարզապես որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդկերպ”,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե այսինքն՝ երկու դեպքում էլ ՀՀԿ-ն կանի այնպես, ինչպես կառավարությո՞ւնը կանկնկալի, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ թե իրենք կանեն այնպես, ինչպես կառավարությունն է ակնկալում, այլ ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը: “Եվ ինչպես նշեցի, անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով բնականաբար չեն սպասվում”,- ասաց նա:

loading...