Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ազատություն զգալ, հեշտությամբ չեն տրվում խանդին: Հարգում են զուգընկերոջ անձնական տարածքը: Աղեղնավորները սիրում են ապրել այս օրով, չմտածել հեռու ապագայի մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են վայելել կյանքը: Աղեղնավորները խանդը դիտարկում են՝ որպես բարձր դիրքի զիջում, ինչն ընդհանրապես չեն ցանկանում:
Աղեղնավորները սիրում են ազատություն, գիտեն իրենց արժեքը, չեն ցանկանում իջնել այնպիսի զգացմունքի մակարդակի, ինչպիսին խանդն է: Նրանց սրտում պարզապես տեղ չկա խանդի համար:
Խոյ: Ուշադիր են, անհանագստանում են թե իրենց, թե զուգընկերոջ համար: Խոյերի կյանքը հագեցած է նոր ծանոթություններով, հանդիպումներով, նրանք պարզապես ժամանակ չունեն խանդի համար: Խոյերը գիտեն, որ կյանքը մշտական կատարելագործում ու շփում է: Նրանք գիտեն, որ որևէ մեկի հետ շփվելը, հանդիպելը, ընթրելը ոչինչ չի նշանակում:
Ջրհոս: Ջրհոսներն անկախ են, ընկերասեր, շփվող: Միշտ ձգտում են դրական լինել, խանդը նրանց ծրագրերի մեջ չի մտնում: Ջրհոսները խանդը հիմարություն և անիմաստ երևույթ են համարում:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կարծիքով՝ խանդը նշանակում է՝ անվստահություն զուգընկերոջ հանդեպ, նրան վերահսկելու ցանկություն, ինչը ճիշտ չէ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հասկանում՝ ինչու այդպես վարվել սիրելիի հետ: Նրանց նաև դուր չի գալիս մարդկանց զգացմունքները կասկածի տակ դնել: Ջրհոսները համոզված են, որ դա անարդար և անհարգալից վերաբերմունք է սիրելիի հանդեպ:
Նյութի աղբյուր՝ 168.am