Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ օպերգծով տեղակալ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ:


Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին:Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Բազումի քննչական բաժնի խումբը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների, Ս. Սիմոնյանը սրտի անբավարարության հետևանքով հանկարծամահ է եղել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակի ամենաթեժ կետերից մեկում՝ առաջնագծում:

Աղբյուր՝ Shamshyan.com

loading...