Հիպոթիրոիզմը՝ հիվանդություն է, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների անբավարարության արդյունքում։ Վահանձև գեղձի դիսֆունկցիայից աշխարհում տառապում են միլիոնավոր մարդիկ։ Հիպոթիրոիզմը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և խանգարում օրգանիզմի փոփոխությունների գործընթացները։
Այս հիվանդության արդյունքում առաջանում են մի շարք առողջական խնդիրներ։
- քրոնիկ հոգնածություն,
- քաշի ավելացում,
- փորկապություն,
- նյութափոխանակության խանգարում,
- խոսելու և շարժամ ունակությունների վատացում,
- նյարդայնություն,
- ցածր լիբիդո,
- մրսածության զգացողություն,
- խոլեստերինի մակարդակի բարձրացում,
- այտուցվածություն:
Կանայք վահանաձև գեղձի խնդիրներով տառապում են 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ։ Հատկապես 35 տարեկանից հետո։ Այդ խնդիրների բուժումը համարվում է բարդ գործընթաց և ունենում բազմաթիվ այլ բացասական ազդեցություններ։
Այս խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է կանաչ հունական ընկույզներ, որոնք հավաքել են մայիսի 20-ից մինչև հունիսի 15-ը ընկած հատվածը։ Այդ ընթացքի ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամիններ, յոդ և ցինկ։ Պետք է հավաքել կանաչ ընկույզները առանց շականակագույն հետքերի և այնպիսինները որոնք վնասված չեն։Բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ և յոդի պակաս, մենք առաջարկում ենք մի միջոց, որը հիմնված է կանաչ հունական ընկույզի վրա։
Ընկույզի հասունությունը կարող եք ստուգել ասեղի օգնությամբ։ Եթե ասեղը հեշտությամբ անցնում է ընկույզի միջով և ծակած տեղից սկսում է հյութ հոսել, ուրեմն պտուղը կարելի է հավաքել։ Այդպիսի ընկույզները հեշտ է կտրել դանակով։
Հունական ընկույզները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղով, օրգանիկ թթուներով և յոդով։ Ի զուր չէ, որ այս պտղի երկրորդ անունը՝ «թագավորական ընկույզ» է։ Կանաչ ընկույզը մեղրով պարզվում է ունի երիտասարդացնող ազդեցություն ամբողջ օրգազնիմի վրա։ Այն օգտագործվում է արյունը մաքրելու նպատակով, ինչպես նաև լավ հակաբորբոքիչ է և պայքարում է ուռուցքների դեմ։
Ինչպես պատրաստել այդ միջոցը։ Ձեզ հարկավոր է՝
1 կգ կանաչ հունական ընկույզ, 1 կգ բնական մեղր, ապակե տարա Պատրաստման եղանակը՝ 1․ Լավ լվացեք ընկույզը և կտրտեք այն ոչ մեծ կտորների։
2․ Դրեք ընկույզները ապակե տարայի մեջ և լցրեք վրան մեղր։ Եթե մեղրը շաքարակալվել է, պահեք այն գոլորշու վրա, որպեսզի այն հալվի։ Ընկույզը պետք է լինի ամբողջովին ծածկված մեղրով։ Մեղրի ազդեցության տակ ընկույզը ինտենսիվ սկսում է բաց թողնել իր հյութը։
3․ Փակեք այն կափարիչով և դրեք մութ վայրում 1 ամիս։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խառնել այն:
4․ Հեռացրեք ընկույզները և քամեք հյութը։
Ստացված հեղուկը կարելի է ընդունել օրվա մեջ 3 անգամ՝ թեյի գդալով սնունդը օգտագործելուց առաջ։ Կանաչ ընկույզի մեղրով թուրմը՝
- ամրացնում է իմունիտետը,
- բարելավվում է հիշողությունը,
- բարձրացնում է աշխատունակության մակարդակը,
- կիրառվում է սակավարյունության, թուլության և հիպոթիրոիզմի ժամանակ։
Աղբյուր՝ Blognews.am