Ընկույզի օգտակար հատկությունները մեր անկայուն ժամանակներում էլ շատ են կարևորվում։ Գաղտնիք չէ, որ երբեմն ռադիոակտիվ ֆոնի տատանում է գրանցվում, իսկ ընկույզի յոդը օրգանիզմի պաշտպանական ուժերն է ակտիվացնում:
Ընկույզի միջուկը մարդու օրգանիզմի համար կարևոր B, PP, C վիտամիններ է պարունակում, բջջանք, կարոտին, հանքային միացություններ ու օրգանական նյութեր:
Ընկույզի պարբերական օգտագործումը կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։
Ընկույզը շատ կարևոր է քաշը կարգավորելու համար։ Չնայած ընկույզի կալորիականությունը բավական բարձր է, քիչ քանակով օգտագործելու դեպքում այն կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում։
Նյութի աղբյուր՝ xohanoc.am
loading...