Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրությու՛ն.

Ես հեղափոխության մոլեռանդ կողմնակից էի և եմ ոչ թե Նիկոլի սիրուն աչքերի համար, այլ որովհետև ՀՀԿ ավազակախումբ-քաղցկեղի և դրանց մետաստազների հեռացումը համարել եմ և համարում եմ անքննելի և հրատապ անհրաժեշտություն։
Ու երբեք չեմ մտածել, որ հաջորդ եկողի համար ուշաթափվելու եմ ծովածավալ սիրուց։ Ու երբեք չեմ մտածել, որ հաջորդ եկողը լինելու է կատարելություն։

Ինչ-որ բան հիմա ձեզ դուր չի՞ գալիս։ Հա՛, ինձ էլ դուր չեն գալիս ինչ-ինչ բաներ։Բայց մի բան հաստատ եմ իմացել՝ ՀՀԿ-ական ջեբկիրներից, սրբապիղծներից, գողերից, թալանչիներից, մարդասպաններից, երեսպաշտներից, ծախու բարոյախոսներից պետք է ազատվել։

Բայց….

Ոչ մի ակնթարթ չպետք է մոռանալ, որ մեր գերխնդիրը ՀՀԿ-ին գրողի ծոցն ուղարկելն է։

Հետո կմնանք մենք ու մերոնցով, գլուխ գլխի կտանք՝ ինչ անել։

Ուզում եմ ասել՝ շատ մի «ոգևորվեք», հա՞։ Ինչպես նկատում եք, դրանից ոգևորվում են նաև ռոբասեռժական մժեղ-մոծակները»։

loading...