Արման Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամլո խոսնակ Կապրիս Փաշոյանը հերթական անգամ փայլել է իր մտքի փայլատակումներով։ Ի թիվս մի շարք թեմաների, նա իր հրապարակած տեսանյութում անդրադարձ է կատարել Արթուր Մեսչյանին։
Ըստ Փաշոյանի՝ Մեսչյանի նշանակումը զուտ հանրային լայն շերտերին դուր գալու համար արված պոպուլիստական նշանակում էր։
Իսկ վերջում մեջբերել էր հայտնի երգի բառերը՝ իր մեկնաբանությամբ՝ ո՞ւր էիր աստված, երբ Արթուր Մեսչյանը նշանակվում էր Երևանի գլխավոր ճարտարապետՓաշոյանի կարծիքով՝ Արթուր Մեսչյանն իրականում բավականին հետադիմական աշխարհայցքների տեր մարդ է, իսկ բնույթով՝ հակահեղափոխական, քանի որ հեղափոխութունից առաջ նա հակահեղափոխական արժեքների քարոզով էր զբաղված։
Այս երիտասարդն անուղղելի սադիստ է։ Սկզբում Ռոբերտ Աբաջյանին անվանեց մանկական դեմքով տղա, ով չի էլ հասկացել, թե ինչ է անում, հետո, երբ ստիպված եղավ իր այդ խոսքերի համար ազատվել աշխատանքից, չխորշեց դրա համար մեղադրել ժողովրդին ու նրանց մեղադրել ռազմահայրենասիրական փսիխոզով տառապելու մեջ։
Նյութի աղբյուր՝ facebook.com/buda.pesht.144