Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին NEWS.am–ին ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու։ Առաջադրելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նշենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18։00–ն։

loading...