Ի՞նչ է սերժաբարոների ուզածը
Սերժաբարոները Ազգային ժողովում փաստացի բոյկոտեցին եւ տապալեցին ԸՕ փոփոխությունների ընդունումը:
Ինչքան հասկացա տարբեր կարծիքներ ուսումնասիրելով, սերժաբարոները կամ մտածում են, որ (1) այս ընտրակարգի մնալու դեպքում իրենք կամ իրենց մուտացված ախպերությունը ավելի մեծ շանս կունենա ԱԺ-ում հայտնվելու արտահերթ ընտրություններով, քան թե բարեփոխված ընտրական օրենսգրքով կամ էլ (2) ուղղակի, կներեք արտահայտությանս համար, սեփական քաքի մեջ հուլունք են գտել, վերջին կամակորություններով ոռ են խաղացնում, ավելի քաղաքավարի, եթե ասեմ, հիմա արդեն բարեխիղճ ժողովրդավարներ են ձեւնում, թե բա ո՜՞նց կարելի է մեկ օրում նման օրենքներ ընդունել:
Առաջին տարբերակի դեպքում, կարճ ասած, հույսերը սին են: Եթե Երեւանի ավագանու ընտրությունների համանմանությամբ պատշաճ խափանվում են բոլոր ավանդական ընտրական հանցագործությունները (ընտրակեղծիք, ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում, չի լինում անպատժելիություն, ոստիկանությունը եւ քննչականը բարձր մակարդակով են աշխատում) իրենց «ավտարիտետները», որոնք մեկ տարի առաջ իրենց վրա 10-25 հազարական քվե հավաքելով հանրապետականին դարձրին լփրիկ մեծամասնություն, այլեւս չեն կարողանալու քվե տանել, այդ մեքենան չի աշխատելու:
Հին կամ գործող Ընտրական օրենսգրքով անցկացվելիք արտահերթի դեպքում այլ խնդիր կա, որ մեզ ավելի պիտի մտահոգի: Հավանաբար կստացվի այնպես, որ հեղափոխական «հեղինակությունները» կսկսեն իրենց վրա հավաքել մեծաթիվ քվեներ: Դա անարդար չի լինի, բայց կնվասի քաղաքական բազմակարծությանը եւ քաղաքական ուժերի եւ գաղափարակիրների իրական համամասնական ներկայացավածությանը խորհրդարանում: Այս տեսանկյունից կարող է նոր խորհրդարանական մեծամասնության համար գայթակղիչ լինել այդ համակարգի պահպանումը, սակայն այդ սցենարի դեպքում պիտի ջանք դնել, որպեսզի նոր խորհրդարանը հրատապ ընդունի ԸՕ այս բարեփոխումների փաթեթը եւ շուտով նոր ԱԺ ընտրություն անի, էլի արտահերթ: Այսինքն, եթե նորից ԸՕ փոփոխությունները գան ԱԺ եւ նորից սաբոտաժի ենթարկվեն, հեղափոխական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցելու ընտրություններին, հենց հիմա պիտի հայտարարեն, որ հին՝ գործող, ընտրական օրենսգրքով ընտրություններից հետո առաջին գործերից մեկը լինելու է նոր ԸՕ ընդունումը եւ նորից արտահերթ ընտրությունների գնալը, որքան էլ դա ծախսատար ու աշխատատար լինի:
Սակայն ինձ ավելի շատ հավանական է թվում սերժաբարոների սաբոտաժի երկրորդ պատճառը: Թե բա մենք այլեւս ժողովրդավար ենք, ընդդիմություն են դառնում, ու իբր հապճեպ են արվում այս փոփոխությունները, մեր ժողովուրդը արժանի չէ նման ճակատագրի Հեռու փեշերիցդ, ազիզ ջան: Էդ որ ձեր Սերժիկը մի գիշերում մտափոխ եղավ ու Հայաստանը տարավ կոխեց եվրասիական տնտեսական գետտո, ինչու՞ մեկնումեկդ չասացիք, թե այ չուգուն գլուխ, չի կարելի նման որոշումները ոչ միայն մի գիշերում կայացնել, այլեւ չի կարելի ամբողջ ժողովրդի փոխարեն նման որոշում կայացնել: Երբ գազի խայտառակ պայմանագիր էիք վավերացնում կես ժամում, որ կշտացնեիք Վալոդի ախորժակը, էդ դուք չէի՞ք, ուրիշ կուսակցություն է՞ր տառապում Սերժիկի լծի տակ: Բացի այդ, արդեն 4 ամսից ավելի է գործում էր վարչապետի ստեղծած այն հանձնաժողովը, որը մշակում էր ԸՕ բոյկոտված փոփոխությունները, նույնքան ժամանակ էլ նույն Ազգային ժողովի աշխատանքային խումբն էր աշխատում իր տարբերակի եւ առաջարկությունների մշակման համար: Բա ինչու իրական մասնակցություն չէիք ունենում որակյալ ԸՕ ունենալու գործին: Հավանաբար այն հասարակ պատճառով, ինչ պատճառով Սերժիկը ելավ փախավ Նիկոլի հետ բանակցություններից ապրիլի 22-ին.-տեղյակ չէին՝ ինչ է պատահել երկրում: Կես տարի է իրենք իրենց զնդաններում տապակվում են իրենց ձեթով ու միայն փաղաքուշ զառանցանք են լսում, թե՝ էս է, ժողովուրդը հոգնելու է՝ Նիկոլին տուն ղրկի ու իրենց ետ կանչի, մի քիչ էլ ձգեք, տեսնենք ինչ լույս է բացվում վրեքս, մոտավորապես:
Այնինչ ժամանակն էր, որ հասկանային, որ լույս չի բացվելու իրենց սեւ մուրազների վրա: Սրանք Նիկոլի հասցեին հնչող քննադատությունները իրենց հասցեին աղոթքի տեղ են դրել, ու սխալվել են հերթական անգամ: Սա նոր մի ապացույց է այն բանի, թե ինչպիսի անմեղսունակներ ենք ունեցել որպես ՀՀ միահեծան իշխանություն: Էս պատուհասներից ժամ առաջ ազատվել է պետք, սրանք իրենց էգոն շինել են տիեզերքի չափ, դեռ շարունակում են համարել, թե ձիու վրա են, այնինչ վաղուց քացու տակ են ընկած, տաք են, խաբար չեն:
Ժոողովուրդ, սա սերժաբարոների հոգեվարքն է, կկաղկանձեն մի քիչ էլ ու կդառնան մղձավանջային մի հուշ, իրենց սերժիկի պես: Դեռ տարիներ շարունակ զարմանալու ենք, թե ինչպես կարող էին սրանք իշխանություն լինել մեր երկրում: Քաղցր բան է իշխանությունը հավանաբար, մանավանդ, նրանց համար, որ գիտեն իրենց զավթարար բնույթը: Այդ է պատճառը, որ բուլտերյերից բեթար՝ ծնոտները սեղմած, չեն ուզում զրկվել մանդատներից: Սերժիկն էլ չէր կոտրվում, հլը հարցրեք լյարդը ոնց է, լյարդը
Ձեր համեստ անտառապահ Լեւոն Բարսեղյան