Factor.am-ի տեղեկություններով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, որն առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է:
Factor.am-ի տեղեկություններով, գործը վերաբերում է Պողոսյանի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքի։
Լուրը փորձեցինք ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից չցանկացան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել մեր տեղեկությունը, միայն ասացին՝ չեն մեկնաբանում:
Փորձեցինք կապ հաստատել նաև Միհրան Պողոսյանի հետ, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով առաջիկա բացահայտումներին, ասել էր, որ առաջիկայում կալանավորվելու է ԱԺ պատգամավորներից մեկը:
«Սա լինելու է 3-րդ Հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- նշել էր Փաշինյանը:
Աղբյուր՝ Factor.am