Հրաշալի լուր ուսանողների համար. այսուհետ կկարողանան վարձավճարները կատարել ամիս առ ամիս
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին, որով խմբագրումներ պետք է մտցվեն «Կրթության մասին» օրենքում
Կառավարության նիստում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հիմա էլ բուհերում գործում է ամիս առ ամիս վճարումների անհատական համակարգ, սակայն պատգամավորն առաջարկում է այդ կարգավորումը բարձրացնել օրենքի մակարդակ։
loading...