Lragir.am-ը գրում է՝

Նիկոլ Փաշինյանը, ով ֆորմալ առաջադրվել էր վարչապետի պաշտոնում, «ստացավ» 0 կողմ եւ 11 ձեռնպահ ձայն:

Միակ դեմ քվեարկած պատգամավորը Սամվել Ալեքսանյանն էր: Եվս 11 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել, հիմնականում՝ Ելք դաշինքը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վերջին օրերին երկու ցնցող խոստովանություն է արել՝ «մարդ չգիտի ինչ անի»: Նա ասել է նաեւ, որ երբ իրենց մեղադրում էին «դեմ ըլլալով կողմ ըլլալու մեջ», այդպես էլ եղավ:Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն չեն քվեարկել: Վերջին շաբաթներին դեսուդեն ընկած, օրըմեջ դիրքորոշում փոխած այս կուսակցությունները, որոնք ՀՀԿ-ի հետ ձգձգել են ներքաղաքական թնջուկի հանգուցալուծումը, կրկին ստիպված «նպաստում» են հեղափոխությանը:

Սա ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ հին համակարգը ներկայացնող խմբավորումների լավագույն բնութագիրն է:

Հայաստանում իշխանությունը յուրացրած քաղաքական խմբերի համար եկել է ոչ միայն առերեսման, այլեւ երեսպաշտության բացահայտման պահը: Հեղափոխությունը պատռեց բոլոր շղարշները եւ ցուցանեց հայկական քաղաքական կոչվող դաշտի ողջ մերկությունն ու թշվառությունը:

Այս ֆոնին, Լֆիկ Սամոյի քվեարկությունը պարզապես քաղաքական սխրանք է: Մինչ լրագրողները զվարճանում էին նրա այն հայտարարության վրա, թե ինքը ոչ թե գործարար է, այլ քաղաքական գործիչ, Լֆիկ Սամոն մանդատը դնելուց առաջ դեմ քվեարկեց ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ արձանագրեց իր ներկայացրած ու «կերակրած» համակարգի գոյության ավարտը:

Աղբյուր՝ Lragir.am

loading...