Եվ այսպիսով նախկին իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հայ մարդու, հասարակության գիտակցության մեջ ՛՛դաջվի՛՛ այն պատկերացումը, որ նոր իշխանություններից ոչ մի լավ բան չպետք է ակնկալել: Եվ դա արվեց ու արվում է բացահայտ և ցինիկորեն… Այլևս ինձ համար անընդունելի է քաղաքական հանդուրժողոկանություն կոչված երևույթը: Եթե ոմանց կարծիքով առկա քաղաքական ճգնաժամը պետք է մեկ տարի ՛՛գոյատևի՛՛, միայն թե իրենք պառլամենտում մի քանի աթոռակ ունենան, ապա դա պարզապես պետական դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Պարզից էլ պարզ է՝ երբեք հնի վերադարձ չի լինի… այսօր անհանդուրժող է հասարակությունը, հայ մարդը… հայ երիտասարդը… իսկ այն ինչ տեսել է հայ մարդն անցած տարիների ընթացքում պարզապես մղձավանջ է…
Նախորդ իշխանությունների տարիներին ամեն ինչ արվեց, որ մարդիկ կորցնեն իրենց հույսն ու հավատն ապագայի նկատմամբ… նյութականացված ընտրությունները դարձել էին պատուհաս մեր ժողովրդի գլխին: Քրեական հանցագործեներն ու ընտրակեղծարարներն համարվում էին ամենապահանջվածն ու ասողը: Այդ տարիներին նրանք իրենց համարում էին Աստվածներ… կարծելով թե երկիր մոլորակը պտտվում է իրենց շուրջը…
Մամուլում երբեմն-երբեմն ծաղրում են, թե երիտասարդ կամ անփորձ տղաներ են նշանակվում պաշտոնների: Ուզում եմ հարցնել հենց ծաղրողներին և զազրախոսներին. իսկ դուք գիտեք՝ ինչ էր նշանակում նախորդ իշխանության տարիներին լինել ընդդիմադիր կամ ընդդիմախոս: Դա նշանակում էր’ բացառապես հալածանք և արհամարհանք… Իսկ ովքեր են կրել այդ դժվարությունները: Կարծում եմ հենց այդ երիտասարդ տղաները՝ ովքեր պայքարել են հանուն արդարության, հանուն այսօրվա… Նրանք թվացյալ անհնարինը դարձրին հնարավոր…
Խորհրդարանի ՛՛ինքնաոչնչացումը՛՛ քաղաքական ծայրահեղ անհրաժեշտություն է բոլորիս համար: Իսկ հապաղելը վտանգավոր և պայթունավտանգ… ոչ միայն ներքին քաղաքական առումով, այլև արտաքին… Ցավոք՝ ոմանք գիտակցված մեզ մղում են դեպի այդ վտանգը…