«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ հոկտեմբերի 18-ին, Գորիսի ավագանու նիստի ժամանակ, ավագանիներից մեկի՝ Լյովա Արզանյանի եւ միավորված Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի միջեւ նախ՝ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել:

Լուրի իսկությունը եւ դեպքի մանրամասները պարզելու համար փորձեցինք կապ հաստատել ավագանու անդամների հետ:

Ավագանու որոշ անդամների հետ չհաջողվեց կապ հաստատել, հեռախոսազրույցի ժամանակ նրանցից ոմանք հերքեցին տեղեկությունը, եւ հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ:

Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Լ. Արզանյանը գույները խտացնում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները երեքին էլ հայտնաբերել են և երեքն էլ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն են տվել ու արտաքնապես ոչ մի մարմնական վնասվածք Լ. Արզանյանը չի ունեցել։ Սակայն հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։

loading...