Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հուզիչ ա, թե ոնց ա հասարակությունն իրար խառնվել, մինչև սոցապ նախարար՝ էն 18-ամյա մոր և զույգ նորածինների հարցում:

 

Բայց քանի էդպիսի դեպքեր կան, որոնք մամուլում չեն հայտնվում, ու մնում են առանց հասարակության հոգատար միջամտությամբ որևէ լուծման: Ի վերջո, գործ ունենք արժեհամակարգային մի հատ խորը խնդրի հետ, որը լուծման պատճառների վերացուման ուղղությամբ ա հասարակական մեծ ջանք ու ակտիվություն պահանջում, որովհետև հետևանքներից քչերն են դառնում լայն հանրությանը հայտնի:

Դրա համար կարևոր ա, որ հանրային մակարդակում մի հատ ինստիտուցիոնալ, համակարգային մոտեցում մշակվի, մեթոդաբանություն, մեխանիզմ, որը թույլ կտա մի կողմից հետեւանքներին առավել արդյունավետ արձագանքել՝ չսպասելով, որ դառնան հանրայնորեն հայտնի, ու կարևորը՝ զուգահեռ ավելի ինտենսիվ աշխատեն պատճառների դեմ»:

loading...