Հարավ–Աֆրիկյան Հանրապետության գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շաբաթական երկու անգամ գազավորված ըմպելիքներ օգտագործելը բերում է սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի։ Այս մասին գրում է Replyua.net–ը։
Մասնագետների կարծիքով՝ այս չափաբաժինը բավարար է հիպերտոնիայի, կաթվածի և շաքարախտի առաջացման համար։ Գազավորված ըմպելիքների հիմնական բաղադրիչը շաքարն է, ինչն այդ ըմպելիքներում չափազանց մեծ չափաբաժիններով է լինում։
Գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքների տասնօրյա օգտագործումը առողջության վատթարացման է բերում։ Ոմանք գտնում են, որ կարելի է սովորական գազավորված ըմպելիքը փոխարինել ցածր կալորիականություն պարունակող տեսակներով։ Սակայն ինչպես փաստում են հետազոտողները, ոչ մի լավ բանի դա չի բերի։ Բոլոր դիետիկ ըմպելիքները քաղցրացուցիչներ են պարունակում, որոնք մի քանի անգամ ավելի վտանգավոր են սովորական շաքարից և նույնպես սրտանոթային հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։