Բաղադրիչներ

  1. Ալյուր – 350 գ
  2. Յոգուրտ (առանց հավելումների) կամ թթվասեր, կեֆիր, մածուն – 300 գ
  3. Աղ – 1/2 թ/գ.
  4. Շաքարավազ (եթե պատրաստում եք քաղցր տարբերակը, ապա ավելի շատ) – 2 թ/գ
  5. Փխրեցուցիչ – 2 թ/գ
  6. Բուսայուղ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

 
    1. Խառնել ալյուրը, աղը, փխրեցուցիչը և շաքարավազը:
    2. Առանձին խառնել յոգուրտը և բուսայուղը:
    3. Մաս-մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
    4. Խմորը դնել ալյուրապատ հարթության վրա և բաժանել 8-10 հավասար կտորների:
    5. Յուրաքանչյուր բուլկին ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակին:
    6. Թխել 210 աստիճան ջեռոցում 15-20 րոպե:
loading...