Ծաղկակաղամբով տապակա. Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը
Բաղադրիչները
- Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ
- Լոլիկ- 2 հատ
- Ձու- 3 հատ
- Պանիր-50 գր.
- Կաթ- 6-8ճ/գ
- Սամիթ- մի քանի ճյուղ
- Բուսայուղ
- Աղ
- Պղպեղ
Պատրաստումը
- Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:
- Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):
- Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:
- Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:
- Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի:
loading...