Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեցին, որ տրվում է դպրոցներում աբոնեմենտային համակարգի մեկնարկը արդեն տրված է:
Հիշեցնենք, որ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն:
«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից մեր աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին»։
loading...