Աղի կոմպրես գլխացավի դեպքում
Հարկավոր է
Թանզիֆից վիրակապ (կարելի է վերցնել նաև երկար սրբիչ)
Աղ
Ջուր
Ինչպես անել կոմպրեսը
Սկզբում վերցրեք թանզիֆը, ծալեք այն 8 շերտ(վիրակապը պետք է լինի երկար, որպեսզի կարողանաք փաթաթել այն գլխին և լայն, որպեսզի ամբողջովին ծածկի ճակատը):
Տաքացրեք 250 մլ ջուր մինչև 60–70 աստիճան, այնուհետև լուծեք նրա մեջ 2թ/գ աղ: Այսպես դուք կստանաք աղային լուծույթ (8 %).
Թրջեք թանզիֆը լուծույթի մեջ և լավ քամեք: Այնուհետև մի փոքր հովացրեք և փաթաթեք գլխինծածկելով ճակատը, ականջները և ծոծրակը:
Արդեն մի քանի րոպեից դուք կզգաք, որ գլխացավ այլև չկա: Պառկեք առանց թանզիֆը հանելու ևս 10-15 րոպե: Լվացվեք տաք ջրով և ապրեք առանց գլխացավի:
Կարծում ենք, այս միջոցը դուք նույնպես կհավանեք: սակայն եթե ձեզ շարունակ անհանգստացնում են գլխացավերը, ապա անհապաղ դիմեք բժշկի: