Երբ ՎԵՑ տարի շարունակ (2010-16) դու վարում ես «հաջողված արտաքին քաղաքականություն», ու քո սիրելի ռազմավարական դաշնակիցը հարձակողական զենք է տրամադրում քո հակառակորդին, իսկ քո ռուսական ծալովի ժուչոկ ԱԳ նախարարը եւ իշխանական-իշխանամետ-իշխանամերձ դամքյաշները փչում են էն մուղամը, թե դա «մեր դաշնակցի բիզնեսն ա» ու «դա մեզ համար վտանգ չի ներկայացնում» ու հետո ստանում ես քառօրյա պատերազմ, ու հիմա խոսում ես «տապալված» արտաքին քաղաքականության մասին՝ դու ինձ չես վիրավորում, դու վիրավորում ես մարդկային բանականությունը եւ կասկածանքի տակ դնում կարդացողի մտավոր ունակությունները։Իսկ պատերազմից հետո Վիեննայում ձեռքդ ընկնում են պայմանավորվածություններ, որոնք տանում Սանկտ-Պետերբուրգում լղոզում ես, իրավիճակը վերադարձնելով մինչպատերազմականի, իսկ հիմա խոսում ես «աշնան ճտերից», դու, կրկին անգամ՝ ինձ չես վիրավորում, դու վիրավորում ես մարդկային բանականությունը եւ կասկածանքի տակ դնում կարդացողի մտավոր ունակությունները։Էլ չեմ խոսում, որ Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելու ԵՐԵՔ ԵՒ ԿԵՍ տարվա ընթացքում մատներդ մատներիդ չէիք խփում, իմանալով, որ Մոսկվան կարող է կոշտ առարկել, ու պետք է մտածել էդ օրվա մասին․․․․ Տասնամյակներով կուտակածն էլ Իրանից եկող գազատարի տրամաչափի կրկնակի բարակեցնելն ու Գազպրոմին նվիրելն էր․․․ Որն ասեմ, որը թողնեմ, այ «մտահոգվածներ»․․․Իհարկե, ես էլ չեմ վիրավորի, վիրավորելը լավ բան չէ, դրա համար չեմ ասում, որ սակավամիտը եւ դուռակը դու ես, արա՛։ Չէ, չեմ ասում։ Տեսնում եք, չէ՞, չեմ ասում։

loading...