Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում լուր էր հրապարակվել, համաձայն որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել են:

168.am-ի հետ զրույցում տվյալ տեղեկությունը հերքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Այդ տեղեկատվությունը բացարձակ անհեթեթություն է և հիմարություն: Ինչպես նաև անհեթեթություն և սուտ են վարչապետ Փաշինյանի օրերառաջ արած այն պնդումները, թե նախկին իշխանությունները 20 տարի շարունակ ցանկացել են նրա հետ գործարքների գնալ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ նախկին իշխանությունները երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքների գնալու ո՛չ ցանկություն են ունեցել, ո՛չ նպատակ ու ո՛չ էլ երբևէ գնացել են գործարքների: Փաշինյանի այդ պնդումները բացարձակ սուտ են, նա ուղղակի ստում է: Բացահայտ սուտ է թե՛ մամուլի այդ հրապարակումը, թե՛ Փաշինյանի պնդումը»:

«Միրզոյանն ասել է, որ եղել են զանգեր, և նշել է, որ ցանկացել է նրանց դիրքորոշումը հասկանալ: Այդ կարծիք ճշտելը ոչ այլ ինչ է, քան ճնշում պատգամավորների վրա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այո՛, եղել են Միրզոյանի և իշխանության առանձին այլ ներկայացուցիչների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից թե՛ հրապարակային ճնշումներ, թե՛ զանգերի տեսքով… Եթե ճնշում ասելով իրենք հասկանում են, որ փայտը պետք է առնեն ու սկսեն ծեծել Հանրապետական պատգամավորներին, խոսքը դրա մասին չէ: Ցանկացած զանգ ընդդիմադիր պատգամավորի՝ ոչ այլ ինչ կարող է դիտվել, քան ճնշում: Սուտ են այն պնդումները իշխանության կողմից, թե նրանք զանգերով չեն փորձել ճնշում գործադրել պատգամավորների վրա: Կրկնում եմ, ճնշում գործադրելը՝ ատրճանակը ճակատին դնելն ու խփելը չէ»:Մեզ հետ զրույցում Է. Շարմազանովը մեկնաբանեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անձամբ զանգահարել է տարբեր պատգամավորների, ճնշում գործադրել, որպեսզի գնան նիստի և մասնակցեն նաև Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը և քվեարկությանը: Լրագրողների հարցին ի պատասխան Ա. Միրզոյանը չէր հերքել, որ զանգահարել է պատգամավորնեին և փորձել ճշտել նրանց դիրքորոշումները. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, նախ՝ որպիսությունը հարցնելու, հետո՝ նրանց դիրքորոշումը հասկանալու համար»,-ասել է Միրզոյանը.

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե կարիք լինի՝ իրենց ունեցած փաստերը կներկայացնեն միջազգային կազմակերպություններին ու միջազգային մամուլին.
«Երբ կարիքը լինի, մենք ամեն ինչ էլ կներկայացնենք: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այս 6 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ենթարկվել են ճնշումների՝ և՛ շանտաժի, և՛ սպառնալիքների: Վարչապետի ցանկացած հրապարակային ելույթ նայեք, մեծ մասը ճնշումներ են, շանտաժ և սպառնալիքներ են»,- եզրափակեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ ճնշումներ և կոնկրետ աշխատանքներ են տարվում նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կողմից: Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ այդ գործողություններին օրերս մասնացել են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նախկին փոխոստիկանապետ, այժմ՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ըստ նույն աղբյուրների՝ վերջիններս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել են գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնղչի) հետ: Թե հատկապես ինչ է ասվել պատգամավորներին՝ հայտնի չէ, բայց այդ «մշակման» աշխատանքների արդյունքը եղավ այն, որ վերջիններս ստորագրեցին այն հայտարարության տակ, որով իրենց համաձայնությունն էին հայտնում դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. «Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,-ասված էր հայտարարության մեջ:

Աղբյուր՝ 168.am

loading...