Այս թխվածքի յուրօրինակությունը նրանում է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է և ստացվում է նրբահամ թխվածք նուրբ կրեմային միջուկով:

Բաղադրիչներ

  • 4 հատ ձու
  • 115 գ ալյուր
  • 1 բաժակ ջուր
  • 2 բաժակ տաք կաթ
  • 125 գրամ կարագ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 թ.գդալ վանիլին

Պատրաստման եղանակը


Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել:Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել մինչև պնդանա:

Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակել հարելով ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:

Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

loading...