Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով:
Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Անդառնալի փոփոխություններն ինֆարկտի ժամանակ տեղի են 10 ժամ հետո, ինսուլտի դեպքում` 3-5 ժամ հետո:
Այդ պատճառով պետք է չափազանց ուշադիր լինել սեփական անձի և հարազատների հանդեպ: Այտի, ձեռքի թմրածությունը կամ խոսքի մեջ դժվարությունները, որոնք որոշ ժամանակ չեն անցնում, պետք է լուրջ մտորումների առիթ տան և ստիպեն այցելել բժշկի: Ոչ մի «ամեն ինչ կարգին է» չպետք է լինի:
Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը:
Ինչպե՞ս է տեղի ունենում գլխուղեղի կաթվածը
Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.
- Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում
- Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում
- Տեսողության կտրուկ վատացում
- Գլխապտույտ
- Անհավանական ուժեղ գլխացավ
Ինսուլտի պատճառները
Սթրես
Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ է առաջացնում:
Ծխելը
Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:
Ալկոհոլ
Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:
Ճարպակալություն
Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:
Հիպոդինամիա
Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:
Շաքարախտ
Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:
Հիպեր—խոլեստերինեմիա
«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:
8 քայլ ինսուլտի կանխարգելման համար
1. Վերահսկեք զարկերակային ճնշումը (40 անց մարդկանց համար այդ գործողությունը պետք է ամենօրյա դառնա): Փորձեք պահել ճնշումը 140/90 կամ ավելի ցածր ցուցանիշների վրա:
2. Անտիագրեգանտներ օգտագործեք: Դրանք դեղահաբեր են, որոնք նոսրացնում են արյունը (միայն այն դեպքում, եթե Ձեզ նշանակել է բժիշկը):
3. Տարին մեկ ուղեղը սնուցող վզի անոթների ուլտրաձայնային հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարեք:
4. Վերահսկեք շաքարի և խոլեստերինի աստիճանը արյան մեջ (գլյուկոմետրի կամ թեստ-գծերի միջոցով, որոնք կարելի է գտնել դեղատներում):
5. Պարբերաբար սպորտով զբաղվեք կամ որքան հնարավոր է, շատ ոտքով զբոսնեք (օրական 3000 քայլը բավական է):
6. Դադարեք ծխել:
7. Մի չարաշահեք ալկոհոլը:
8. Ժամանակին լրացրեք օրգանիզմում հեղուկի պակասը: Կարելի է խմել կա՛մ ջուր, կա՛մ ոչ շատ քաղցր հյութ: Հանքային ջուրը հեղուկն օրգանիզմում է պահում և նպաստում է ճնշման բարձրացմանը:
Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ
Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքին, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:
1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:
2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքին պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:
3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:
4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:
5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:
6. Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել:
7. Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք և մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարևորն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթևակի բռնել և վերջ: Արգելվում է անուշադիր մոտ պահել:
8. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:
Եվ հիշեք, որ մինչև շտապօգնության ժամանելը, մարդու կյանքը կախված է Ձեր գործողություններից:
Երաժշտությունը «կենդանացնում» է ինսուլտից հետո
Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, հենց երաժշտությունն է խթանում ուղեղի ֆունկցիաների աշխատանքը` դրանով իսկ պահպանելով նեյրոնային հյուսվածքները և բարելավելով հիվանդների մոտ շարժողական ֆունկցիաները:
Այդպիսի եզրահանգման են եկել բազմաթիվ պրոֆեսորներ և բժիշկներ: Նրանք հետազոտություններ են կատարել 184 հիվանդի մասնակցությամբ: Թերապևտները կարծում են, որ երաժշտության ռիթմը գլխավոր գործոնն է, որը թույլ է տալիս ինսուլտից հետո լավ ինքնազգացողություն ունենալ:
Կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում
ԱՄՆ-ի և Ճապոնիայի համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես, կենսուրախ մարդկանց մոտ ինսուլտի հավանականունը շատ ավելի փոքր է, քան մյուսների մոտ: Պարզվել է, որ դրական էմոցիաները և լավ երաժշտությունը ազդում են սրտի աշխատանքի վրա և նպաստում են հիվանդների շուտ վերականգմանը: