Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ծանոթացե՛ք, իմ ընկեր Կառլենն է…
Երկու տարի առաջ մի երազանքի պատմություն լսեցի: Այն պատմում էր անչափ լուսավոր և ուժեղ մի տղայի մասին, որն իր տարիքի բոլոր երեխաների պես, բայց, միևնույն ժամանակ, բոլորից մի փոքր ավելի անկեղծ ու ավելի յուրօրինակ կերպով խոսում էր իր խնդիրներից, աշխարհից և մարդկանցից:
Հենց այդ ժամանակ էր, որ ընկերներիս հետ այցելեցինք հազվադեպ հանդիպող Թրիչեր Քոլինզի հիվանդությունն ունեցող 13-ամյա Կառլենին և հրապարակային հայտարարությամբ խնդրեցինք Հենրիխին կատարել տղայի երազանքը: Իսկ երազանքներն անբացատրելի կապերով իրականություն դառնալու հակում ունեն…Ասում էր՝ բժիշկներն արգելել են իրեն ֆուտբոլիստ դառնալ, բայց ֆուտբոլ դիտելը, բակում թաքուն խաղալն ուֆուտբոլը մտքում թաքուն սիրելը արգելել, միևնույն է, չեն կարող: Երազում էր Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպել ու ամենակարևորը՝ հավատում էր իր երազանքին:
Երեկ, երբ այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Աշոտ Բլեյանին խնդրեցի հրավիրել նաև Կառլենին: Պինդ գրկեցինք իրար ու զրուցեցինք…
Ես նայում էի նրան և մտածում, որ շատ հաճախ ուրիշի երազանքները դառնում են մերն ու փոխում մեզ, ինչու չէ, նաև մեր աշխարհը: Այս պայծառ տղան մեզ սովորեցնում է չվախենալ երազելուց, որովհետև երբե՛ք, երբե՜ք, երբևէ անհնարին ոչինչ չի լինում…