«Շատ, անչափ հետաքրքիր է…
Բանից պարզվում է` ՀՀ նախագահի լիազորություններն ունեցած Ռ. Քոչարյանը Մարտի 1֊ին տեղի ունեցածը ուսումնասիրել է տեսանյութերի միջոցով (իսկ թե դրանք հրապարակվել են, թե ոչ՝ դա էլ առանձին և կարևոր հարց է)։
Իսկ չի՞ հասցրել, հետաքրքիր է, ուսումնասիրի, ճշտի, թե ինչպիսին են եղել իր իշխանության օրոք պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ պետի, շտաբի պետի գործողությունները, ինչպես ծագեց 0038 գաղտնի հրամանը։
Բա այսքան ժամանակ կարելի՞ է այդ աստիճան անտեղյակ մնալ։
Գոնե, զուտ հետաքրքրությունից ելնելով, կուսումնասիրեիր էլի, եթե որպես նախագահ չես կարևորել դրանց ուսումնասիրությունը։ Չի կարելի չէ՞։
Հետաքրքիր է մեկ հարց ևս։ Եթե քո գլխավորած իրավապահ մարմինները համատարած տեռորի մեթոդներով գեթ մեկ զենք չեն գտել ցուցարարների մոտ, այդ ինչի՞ հիման վրա եք նման պնդում անում, թե ցուցարարներն են կրակել։
Սա ուղղակի խոստովանություն է, թե ինչպիսին է Ձեր իրական պատկերացումներն անմեղության կանխավարկածի մասին, որին այդպես ջերմեռանդորեն հղում եք կատարում կամ փորձում եք որպես թզենու տերև օգտագործել մի սկզբունք, որը ոտնատակ եք արել Ձեր իշխանության ողջ ժամանակահատվածում։
Դեռ փորձում եք բարբաջել իրավական պետության հասկացությունների՞ց…
Դուք` Ձեր ընտանիքով, հաջողակ եք միմիայն բիզնեսում, որի գործիք էիք օգտագործում պետական լծակները։
Դատի տվեք…»: