«Նախ մի պահ պատկերացրեք, վերցնում ենք 10 մետր երկարությամբ միջին հաստության հնարավորինս թափանցիկ ռետինե խողովակ (շլանգ) և միացնում ջրի աղբյուրին. սկզբում ծորակը շատ փոքր բացենք, ջուրը հանգիստ կհոսի միջով: Հետո ջրի ծորակն ավելի շատ բացենք, ջուրը կսկսկի ավելի արագ հոսել, բայց մի պահ պատկերացրեք, որ ռետինե խողովակի մյուս ծայրը կիսով չափ փակենք՝ ի՞նչ չլինի…ավելի շատ ջուրը կմտնի խողովակ, բայց ոչ ամբողջությամբ դուրս կգա ու հետևանքները բոլորդ էլ տեսել եք, թե ինչ է լինում: Հիմա մյուսը՝ ծորակը մինչև վերջ ենք բացում, ջրի «նապոռը» ամենաուժգինն է, բայց ռետինե խողովակի մյուս ծայրը կապված է և շատ փոքր անցք է թողած… դե էլի նույն ձև՝ ավելի շատ ջուր կմտնի, ավելի քիչ ջուր դուրս կգա ու հետևանքները էլի կրկին բոլորդ էլ գիտեք:
Հիմա ԱՆՑՆԵՆՔ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ:
Ինչո՞ւ է Երևան-Սևան ճանապարհը ՈՉ ամառային ամիսներին փոքր ինչ ծանրաբեռնված և տեղ-տեղ խցանված, իսկ մնացած ամիսներին բաց ու անցանելի…. այո, ճիշտ եք, մեքենաների քանակի հետևանքով:
Վերջին տարիներին այսպես ասած ավտոմոբիլների ներմուծման բում ենք ապրել, այո ընկերներ, միգուցե շատերդ չգիտեք, բայց հետևելով որոշ թվերին կարող ենք ասել, որ վերջին մի քանի տարիների կամ մոտավորապես 10 տարիների ընթացքում ՀՀ-ում մեքենաների թիվը մոտավորապես կրկնապատկվել է, տարեկանը միջինում մոտ 25-35 հազար մեքենա է ներկրվում ՀՀ, տարի է եղել որ շուրջ 40.000-ից ավելի մեքենա է ներկրվել, առավելագույն միջին ամսականը՝ 3000 մեքենա, իսկ վերջին տարիներին քանի՞ հազար կմ է կառուցվել Երևանում՝ փորձեք հիշել, նույնիսկ ՈՉ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ կմ, վերջին տարիներին ՆՈՐ ՓՈՂՈՑԸ ընդհամենը ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ փողոցն է և վերջ: Եթե ինչ որ բան մոռացել եմ, խնդրում եմ հիշեցրեք:
Մեր ճանապարհները ՉԵՆ փոխվել, բայց փոխվել է այդ փողոցներով երթևեկող մեքենաների քանակը, և գնալով զգալի աճի տեմպերը չեն դանդաղում:
Միաժամանակ գնալով աճում են այն ֆիրմաների քանակը, որոնք տեղաբաշխված են հատկապես Երևանի կենտրոնում կամ կենտորանին մոտիկ հատվածներում, հետևաբար աշխատողների քանակը ևս կենտրոնում ավելանում է, հետևաբար մեքենաների քանակը ևս կենտրոնում ավելանում են, բայց հիշեք թե վերջին 10 տարիների ընթացքում բացի Ազատության հրապարակի և Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիներից բացի էլ ի՞նչ ավտոկայանատեղի է ստեղծվել: ՈՉ ՄԻ:
բա հիմա ի՞նչ անենք: Եթե աշխատողների ու հետևաբար կենտրոնում կայանողների թիվը գնալով աճում է, գնալով աճում է կենտրոն մտնող մեքենաների թվաքանակը, բայց չի աճում փողոցների թիվը, ավտոկայանատեղիների քանակը, ի՞նչ անենք: Բյուջե չկա նոր փողոցներ կառուցելու…
Մեր խցանումների պատճառը լուսացույցերը չեն, դա նորմալ է, խցանումների պատճառը նոր ՉԵՂԱԾ փողոցներն են, որոնք պետք է թեթևացնեն ներկայիս եղած փողոցների ծանրաբեռնվածությունը, մեր խցանումների պատճառը ՆՈՐ ՉԵՂԱԾ ավտոկայանատեղիներն են, որոնք մեքենաների թվաքանակի աճին զուգընթաց չեն աճում, այլ կարող եմ ասել՝ նվազում են…ու պետք է նշեմ, այս ամենի հետ Ճանապարհային ոստիկանությունը շատ քիչ կապ ունի, սրա հետ շատ մեծ կապ ունի հենց Երևանի քաղաքապետարանը, որի բյուջեն էլ այնքան մեծ չի, որ նման հարցերը կարողանա շատ հեշտ և արագ լուծել:
Հիմա մնում է կամ կենտրոն մեքենաների մուտքն արգելվի, կամ էլ, պարզապես, մենք գիտակցենք ու կենտրոնով չերթևեկենք, իսկ եթե երթևեկում էլ ենք, ուրեմն պետք ա պատրաստ լինենք այդ «հարվածներին», որ շարժվելու եք 2կմ/ժ միջին արագությամբ լավագույն դեպքում:
Այնպես որ, զինվեք համբերությամբ, կամ ինչպես մեր ֆեյսբուքյան ընկերներն են ասում ընտրեք առողջ ապրելակերպը՝ հեծանիվ, երբեք չեք ընկնի խցանումների մեջ:
Իմ անձնական կարծիքով կենտրոնն շրջանցող մի քանի նոր փողոցները + հանրային տրանսպորտային համակարգի հիմնովին փոխարինումը + կանգառի կետերի փոփոխությունը մոտ 40%-ով կթեթեևացնեն կենտրոնում ու ընդհանրապես Երևանում եղած խցանումներն ու փողոցների ծանրաբեռնվածությունը»: