Այսօր խոսել եմ նաև Մարիամի զուգընկերոջ հետ , երբ քննիչների մոտ էր Մարիամը : Երիտասարդը շատ հստակ արտահայտվեց , որ պատրաստ է եղել ամուսնանալ Մարիամի հետ , սակայն աղջիկը չի համաձայնվել, քանի որ չի վստահում և հավատը կորցրել է տղամարդու նկատմամբ: Ասեց , որ սիրով հոգ է տարել երեխաներին և կրկին պատրաստ է :

Աշխատում է և վաստակում այնքան , որ կարող են մինիմալ պահանջները այս պահի բավարարել : Իր խոսքերով երբեք չի մնում անգործ , ունի մի քանի արհեստ և ինչպես էլ լինի մի գործ գտնում է իր համար:

Շատ ուրախացավ , երբ իմացավ , որ Մարիամի հետ խոսել եմ մասնագիտություն ձեռք բերելու մասին և հաստատեց , որ դա իրեն պետք է, քանի որ խելացի է և կարող է սովորել: Երեխաներին տեսավ և միանգամից տարբերեց անուններով: Ասեց , որ երկար աշխատանք է պետք Մարիամի հետ , որ իր մանկական կապրիզները վերանան : Մի քիչ հանգիստ եմ այս առումով :

Պատմեց , որ տուն է վարձել երեխաների ծնվելուց հետո , որ երեխաները մի քիչ նորմալ պայմաններու մեծանան : Բայց այնուամենայնիվ սոցիալական դժվարություններն ակնհայտ էին և առանց աջակցության հնարավոր չի լինի հաղթահարել: Սա առաջին տպավորություն է և լրջություն կար ավելի շատ տղայի մոտ՝ քան Մարիամի , որն էլ կարող է պայմանավորված լինել տարիքով :

loading...