Լյարդի ցիռոզը հիվանդություն է, որի դեպքում ախտահարված օրգանի հյուսվածքները սկսում են մահանալ և դրանց փոխարեն ի հայտ են գալիս ֆիբրոզային մանրաթելերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեղաբույսերով բաղադրատոմսեր, որոնք կօգնեն վերականգնել լյարդի աշխատունակությունը և բարձրացնել օրգանիզմի ընդհանուր տոնուսը:

1-ին բաղադրատոմս

Լյարդի համար շատ օգտակար է օշինդրը: Հարկավոր է օրական երկու անգամ ½ թ.գ. մանրացրած ու փոշի դարձրած օշինդրը խառնել մի բաժակ ոչ յուղոտ արգանակին և խմել ստացված խառնուրդը:

2-րդ բաղադրատոմս

Շատ օգտակար է նաև թթու դրած կաղամբի ջուրը: Այն հարկավոր է խմել սկսած առավոտից յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ մեկական բաժակ:

3-րդ բաղադրատոմս

1 թ.գ. չորացրած ու մանրացրած պնդուկի տերևներն ամբողջ գիշեր թրմել մի բաժակ սպիտակ գինու մեջ, այնուհետև ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ (դատարկ ստամոքսին) 50 գրամ:

Այս միջոցը կօգնի 12-15 օրվա ընթացքում ազատվել դեղնախտից:

4-րդ բաղադրատոմս

30 գրամ մանրացրած դափնու տերևներին ավելացնել 200 գրամ ձիթայուղ կամ արևածաղկի յուղ, 6 օր թրմել որևէ տաք վայրում, այնուհետև ընդունել ամեն առավոտ դատարկ ստամոքսին 1 ճ.գ.:

5-րդ բաղադրատոմս

1 ճ.գ. գազարի սերմերը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր: Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 5-6 անգամ ½ բաժակ:

6-րդ բաղադրատոմս

1 ճ.գ. ճնճղապաշարի խոտը 1 ժամ թրմել մի բաժակ եռման ջրում, քամել և խմել օրական 4 ամգամ ուտելուց 30 րոպե առաջ ½ բաժակ:

7-րդ բաղադրատոմս

1 ճ.գ. հապալասենու տերևները 30 րոպե թրմել մի բաժակ ջրում, այնուհետև քամել և խմել փոքր կումերով օրվա ընթացքում:

8-րդ բաղադրատոմս

Սեխի չորացրած սերմերը մանրացնել ու դարձնել ալրանման զանգված, այնուհետև ստացված զանգվածի 1 բաժակին ավելացնել մի բաժակ տաք կաթ, 1.5 ժամ թրմել թերմոսում և խմել 0.5 բաժակ թուրմն առավոտյան դատարկ ստամոքսին:

Աղբյուր

 
 
loading...