Պատրաստում ենք դդումով շատ համեղ, վիտանիններով լի և գեղեցիկ աղցան:

Բաղադրությունը`

  • 300 գրամ դդում
  • 2 հատ խնձոր
  • 1 հատ գազար
  • 1 հատ լիմոն
  • 1ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը`

1.Դդումը, գազարը և խնձորը անցկացնել քերիչով: Քերած խնձորի վրա լիմոնի հյութ ցողել, որպեսզի գույնը չփոխի:

2.Լիմոնի կեղևը անցկացնել քերիչով, իսկ հյութը քամել: Կեղևը ավելացնել դդումի, գազարի և խնձորի վրա, իսկ հյութը խառնել մեղրի հետ ու նոր ավելացնել ընդհանուր զանգվածին:

Լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

loading...