Վերնաշապիկի մեջքի մասում գտնվող հանգույցները երբևէ մտածել եք՝ այն ինչի՞ համար է։

Այդ հանգույցը գտնվում է վերնաշապիկի հետևի մասում՝ անմիջապես կարի վրա։ Այդ հանգույցները առաջին անգամ հայտնվել են տղամարդկանց GANT հագուստի ընկերության վերնաշապիկների վրա 1960-ական թվականներին։ Դրանք նախատեված էին ուսանողների համար, որպեսզի կարողանան կախել իրենց վերնաշապիկները և այն չճմրթվի։

Ավելի ուշ այն մեծ տարածում գտավ ուսանողների մեջ։ Դրա միջոցով ուսանողները ցույց էին տալիս, թե արդյոք նրանք հարաբերությունների մեջ են, թե ոչ։ Տղամարդիկ պոկում էին այդ հանգույցները, որպեսզի ցույց տան, որ լուրջ հարաբերությունների մեջ են, իսկ կանայք կապում  էին իրենց ընտրյալների շարֆերը։

loading...